Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տարածվել է նախարարության X-ի միկրոբլոգում։

«Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,– նշել է ԱԳՆ-ն։

Վաշինգտոնում մայիսի 21-ի երեկոյան Capital Jewish Museum հրեական թանգարանի դիմաց Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »