Վերջին զանգի մասնակիցների 109 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. 78-ի ղեկին եղել են անչափահասներ
1 րոպեի ընթերցում

Երևանում և մարզերում մայիսի 23-ի ժամը 12:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12՞00-ի դրությամբ:
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց. յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է