Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ու Վանգ Կունը քննարկել են սեյսմիկ անվտանգության ուղղությամբ հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ու Վանգ Կունը քննարկել են սեյսմիկ անվտանգության ուղղությամբ հայ-չինական համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարվա ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար:

Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում՝ շատ տպավորված է երկրից, ինչպես նաև՝ հայ գործընկերների և Գիտությունների ակադեմիայի գործունեությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության և հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները և ընդհանրապես երկրի ընդերքի հետազոտությունները՝ ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, դրանց կիրառական նշանակությունը

Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման և մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարևորությունն, ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »