Իրավունք

Բարեվարքության մակարդակի բարձրացումը ՆԳՆ առաջնահերթություն․ կայացել են վերապատրաստման դասընթացներ

2 րոպեի ընթերցում

Բարեվարքության մակարդակի բարձրացումը ՆԳՆ առաջնահերթություն․ կայացել են վերապատրաստման դասընթացներ

ՆԳ նախարարության համար ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը թիրախային է և այս ուղղությամբ մշտապես իրականացվում են գործնական քայլեր՝ նաև պարբերական վերապատրաստումների տեսքով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարության և Ներքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ հանդիսացող «Ռազմավարությունների ազգային կենտրոն հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ մայիսի 19-ից 22-ն անցկացվել է «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում։

Դասընթացին մասնակցել են Փրկարար, Պարեկային ծառայությունների, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջին խմբի շուրջ 90 աշխատակիցներ։ Վերապատրաստումն իրականացվել է հանրային ծառայողների բարեվարքության պլանի շրջանակում։

Ըստ աղբյուրի՝ դասընթացը վարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։

Վերապատրաստման  ընթացքում քննարկվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա հիմնական նորմերը՝ ծառայողի վարքագծի կանոնները, այդ թվում՝ նվերներ ընդունելու և այլ սահմանափակումները, ինչպես նաև շահերի բախման կանոնները խախտելու հետևանքներն ու մի շարք այլ թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին և դրանց մեկնաբանություններին:

Նշվում է, որ նմանատիպ վերապատրաստումները շարունակական են՝ նպատակ ունենալով բարձրացնել ՆԳ նախարարության ծառայությունների գործունեության թափանցիկությունն և բարեվարքության մակարդակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »