Երևան

Երևանի Կենդանաբանական այգում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը

1 րոպեի ընթերցում

Երևանի Կենդանաբանական այգում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ի Ժամը 11:00-18:00-ը Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի տոնակատարություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կանցկացվի նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն, կգործի երաժշտական անկյուն, կանցկացվեն զվարճալի խաղեր, որոնց ընթացքում արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Բացի այդ, կկայանա մուլտհերոսների հետ  հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար։ Կանցկացվի նաև պղպջակների շոու, ֆեյս-արթ, երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։ 

Ըստ աղբյուրի՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »