ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։