Ռուսաստան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գործընթացի մասին

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գործընթացի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերն աշխատանքներ են իրականացնում Ուկրաինայի հետ պետական սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտու ստեղծման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշել է ՌԴ կառավարության անդամների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում։

«Ավելի վաղ որոշում էր կայացվել սահմանին անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ։ Այժմ մեր զինված ուժերն իրականացնում են այդ խնդիրը։ Հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքը շարունակվում է»,– հայտարարել է ՌԴ նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »