Սպիտակ տան խորհրդականը հայտարարել է, որ 3 առևտրային համաձայնագրեր մոտ են կնքմանը
1 րոպեի ընթերցում

Սպիտակ տան՝ տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը հայտարարել է, որ 3 առևտրային համաձայնագրեր գրեթե կնքվել են: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
«Շատ-շատ համաձայնագրեր են սպասվում։ Եվ կային երեքը, որոնք, կարծես թե, ավարտված են», - ասել է Հասեթը Fox Business Network-ի հետ զրույցում։
Հասեթը մերժել է ԱՄՆ առևտրային դատարանի որոշումը, որն արգելափակել է այլ երկրների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը: Հասեթը վստահ է, որ վարչակազմը կհաղթի բողոքարկման գործընթացում։
Նա ասել է, որ վարչակազմի կարծիքով՝ բազմաթիվ երկրներ կբացեն իրենց շուկաները ամերիկյան ապրանքների համար հաջորդ 1–2 ամսվա ընթացքում: