Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար
2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ շեշտելով, որ Կալասի՝ Բաքու պլանավորված այցը սխալ քայլ է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կայա Կալասը սխալ է գործում՝ այցելելով բռնապետական Ադրբեջան և չայցելելով Հայաստան, որին Ադրբեջանը շարունակում է սպառնալ։
Պատգամավորը նաև նշել է, որ Բաքուն չարամտորեն միջամտել է ԵՄ անդամ երկրի (խմբ. նկատի ունի Ֆրանսիան) ներքին գործերին և կանգնել է Ռուսաստանի կողքին, երբ միևնույն ժամանակ ժողովրդավարական Հայաստանը նայում է Եվրոպայի ուղղությամբ։
Dear @kajakallas, going to an autocracy which keeps on threatening its neighbor without going to 🇦🇲 in the same trio is a mistake. Baku targets an 🇪🇺member state with malign interference and sides with 🇷🇺 , when democratic 🇦🇲 looks towards Europe. https://t.co/QuyP07Vzl7
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) April 23, 2025
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը պաշտոնական այցով ապրիլի 25-ին կժամանի Ադրբեջան։
Այցի շրջանակում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նախատեսվում են մամուլի համար հայտարարություններ։Այցի երկրորդ հատվածում Կայա Կալասը հանդիպում կունենա Եվրոպական երիտասարդ դեսպանների հետ։