Հասարակական

ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին կոչ է անում մայիսի 9-ին Խնածախի բնակելի տան գնդակոծման առնչությամբ հանդես գալ պարզաբանումներով

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանին կոչ է անում մայիսի 9-ին Խնածախի բնակելի տան գնդակոծման առնչությամբ հանդես գալ պարզաբանումներով

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »