Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար
1 րոպեի ընթերցում

Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ և իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի բոլոր ներկայացված միջադեպերի վերաբերյալ կատարել է քննություն և համապատասխան տեղեկությունները փոխանցել է ադրբեջանական կողմին։
«Երբ Հայաստանի կողմից են եղել հայտարարություններ ադրբեջանական խախտումների վերաբերյալ, մենք նույնպես տեղեկություններ ենք տրամադրել Բաքվին և ակնկալում ենք, որ այդ տվյալները կդառնան մանրամասն հետաքննության հիմք»,– ընդգծեց Գրիգորյանը։