Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական զինված ուժերը մայիսի 10-ին կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։