Քաղաքականություն

Ազիզ Նասիրզադեն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

1 րոպեի ընթերցում

Ազիզ Նասիրզադեն Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 21-ին ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է Ազիզ Նասիրզադեի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ նշել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն: նդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը՝ դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »