Մշակույթ

«ԱՐԱՐ» երգչախումբը համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

1 րոպեի ընթերցում

«ԱՐԱՐ» երգչախումբը համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

«ԱՐԱՐ» երգչախումբը` դիրիժոր Գոռ Մելքումյանի ղեկավարությամբ, մայիսի 30-ին «Շարք ասացումի» խորագրով նշանակալի համերգով հանդես կգա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրում ներառված են հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 

Համերգին առաջին անգամ կհնչեն «ԱՐԱՐ» երգչախմբի համար գրված խմբերգեր։ «ԱՐԱՐ» երգչախումբը նվիրական մոտեցում ունի իր յուրաքանչյուր համերգի նկատմամբ և ձգտում է կատարվող ստեղծագործությունների գեղարվեստական արժեքավոր մեկնաբանմանը։ 

Տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ կամ այստեղ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »