Սպորտ

Եզրափակիչներում որոշիչ է լինում ֆուտբոլիստների հոգեբանությունը. Ռուի Մոտա

1 րոպեի ընթերցում

Եզրափակիչներում որոշիչ է լինում ֆուտբոլիստների հոգեբանությունը. Ռուի Մոտա

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում իր թիմի մրցակից «Արարատ-Արմենիա»-ին հեշտ մրցակից չի համարում։ 

«Մեր ակումբում բոլորը տիտղոսների քաղց ունեն`սկսած ակումբի նախագահից: Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք գավաթի եզրափակիչ խաղի վրա: Եզրափակիչները միշտ էլ շատ ինքնատիպ են լինում: Բայց երկու թիմերի համար բարդ հանդիպում է լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մոտան: 

Ըստ մասնագետի` եզրափակիչ հասնում են այն ակումբները, որոնք առավելագույնն են ներդնում տիտղոս նվաճելու համար:

«Երկու թիմերի համար էլ շատ էմոցիոնալ խաղ է լինելու: Եզրափակչում  ամեն ինչ կախված է միայն ու միայն ֆուտբոլիստներից, ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների հոգեբանությունից, թե որքանով են նրանք պատրաստ խաղին: Եզրափակիչներում որոշիչ է լինում հոգեբանությունը»,-ասաց նա: 

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: Հայաստանի գավաթի եզրափակչում միմյանց դեմ կխաղան «Նոա»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »