Սպորտ

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Լացիո»-ի հետ

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Լացիո»-ի հետ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Լացիո»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

«Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Յան Բիսեկն ու Դենզե Դյումֆրիսը, իսկ «Լացիո»-ի կազմում դուբլ է ձևակերպել Պեդրո Ռոդրիգեսը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է հանդիպման ավելացված ժամանակում:

«Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում այժմ 2-րդն ու մեկ միավոր է զիջում «Նապոլի»-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »