Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս է եկել շվեյցարական մրցաշարի երրորդ փուլ

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը դուրս է եկել շվեյցարական մրցաշարի երրորդ փուլ

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է շվեյցարական ATP-250 մրցաշարի երկրորդ փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ժնևի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը Ճապոնիայից Կեյ Նիսիկորին էր: Երկրորդ սեթի ընթացքում Խաչանովի մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ 

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 24-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Կարեն Խաչանովի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում։ 2022-ին նա հասել էր US Open-ի կիսաեզրափակիչ։ 2023 թվականին Խաչանովը դուրս է մնացել AusOpen-ի կիսաեզրափակչից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »