Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է ապրիլի 18-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից։