Ռուսաստանն ու Ուկրաինան ավարտել են գերիների փոխանակման երրորդ փուլը
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան ավարտել են 1000-ը՝ 1000-ի դիմաց ձևաչափով գերիների փոխանակման երրորդ փուլը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ փոխանակման արդյունքում տուն է վերադարձել 303 ուկրաինացի զինվորական:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունից մայիսի 23-ին հայտնել էին 270-ական զինծառայողի և 120-ական քաղաքացիական անձանց փոխանակման մասին։ Նախօրեին էլ, ըստ ՌԴ ՊՆ-ի, փոխանակվել են գերված զինծառայողներ 307/307 ձևաչափով, իսկ մայիսի 25-ին վերադարձվել են ևս 303 ռուս զինծառայողներ՝ Ուկրաինայի ԶՈՒ-ի գերված 303 ծառայողների դիմաց։