Երևանի բնակիչները շրջայց են կատարել քաղաքի կանաչապատ տարածքներով
1 րոպեի ընթերցում

Վերջին 3 տարում Երևանում, ընդհանուր առմամբ, շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային անտառներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ քաղաքացիները հնարավորություն են ունեցել շրջելու քաղաքային նորաստեղծ անտառներում՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում նրանք շրջել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: