ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Անդրկովկասում իրավիճակի կարգավորումը. Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 25-27-ը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկել Անդրկովկասում առկա իրավիճակն ու համագործակցության խորացումը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության և հաղորդակցությունների ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասի հարցում։
«Դրան կարելի է հասնել տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի շնորհիվ։ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը»,- մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ նախարարների Մոսկվայում կայանալիք հանդիպումը կարևոր ներդրում կլինի երկու պետությունների միջև կապերի խորացման, տարածաշրջանային անվտանգության ավելի կանխատեսելի ճարտարապետության ձևավորման գործում: