Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից հայ դպրոցականները վերադարձել են 3 մեդալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: 

Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը և 11-րդ դասարանի սաներ Նարեկ Գալստյանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Աղայանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը, իսկ Նարեկ Գալստյանը՝ գովասանագրի։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյանը (ԵՊՀ)։

2023 թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

Հայերեն العربية فارسی Русский Türkçe 简体中文

Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքով մեկ անձ ձերբակալվել է

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Երևանում կայացավ ավստրուհի Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Նեմեսիս» գործողության մասին գրքի շնորհանդեսը

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գործընթացի մասին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

ԱՄՆ ԿՀՎ կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն. կա վիրավոր

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

«Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում». Նունե Ալեքսանյանի գիրքը հետաքրքիր դրվագներ կբացահայտի ռեժիսորի կյանքից

ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԺ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության հարցեր

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է

OSZAR »