Ռուսաստան

Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք համաձայնագրերից

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք համաձայնագրերից

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել միակողմանիորեն դուրս գալ Ռուսաստանի, Բելառուսի և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված մի շարք համաձայնագրերից և պայմանագրերից։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկին: 

Մելնիչուկի խոսքով՝ կառավարությունը հաստատել է Ուկրաինայի միջազգային պայմանագրերի դադարեցման, դուրս գալու և չեղյալ հայտարարելու մասին, որոնք կնքվել են Ուկրաինայի կառավարության կողմից Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության կառավարությունների հետ և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում։ 

Նշվում է, որ խոսքը 14 միջազգային պայմանագրերի դուրսբերման և չեղյալ հայտարարելու մասին է։

Մասնավորապես, Ուկրաինան այս քայլով դուրս է գալիս Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրերից՝ մատակարարվող էներգակիրների դիմաց պարտքի փոխադարձ փոխհատուցման վերաբերյալ 1997 թվականի համաձայնագրից, Ուկրաինային ռուսական բնական գազի մատակարարման և վճարման պայմանների վերաբերյալ 2001 թվականի համաձայնագրից, Ուկրաինայի տարածքում ատոմակայանների կառուցման ավարտը ֆինանսավորելու համար պետական ​​վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրից։

Տարաս Մելնիչուկը հավելել է, որ նախատեսվում է դադարեցնել Բելառուսի հետ 2004 թվականի արձանագրությունը՝ փոխադարձ ազատ առևտրի սահմանափակումների աստիճանական վերացման և այլ համաձայնագրերի շուրջ։ 

Առաջարկվում է նաև չեղյալ հայտարարել 1993 թվականի ԱՊՀ մասնակից պետությունների ձեռնարկությունների և արդյունաբերությունների միջև  համագործակցության զարգացմանը նպաստելու ընդհանուր պայմանների և մեխանիզմների մասին համաձայնագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »