Չինաստանն ու Ֆիլիպինները միմյանց են մեղադրում են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար
1 րոպեի ընթերցում

Չինաստանը և Ֆիլիպինները մայիսի 22-ին միմյանց մեղադրում են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում բախվել են երկու երկրների նավերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Ֆիլիպինների ձկնորսության և ջրային ռեսուրսների բյուրոյի հաղորդմամբ՝ քաղաքացիական անձնակազմի կյանքը վտանգի տակ է դրվել, երբ Չինաստանի առափնյա պահպանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և կողային հարվածով վնասել նավը, որը ծովային հետազոտություններ էր իրականացնում վիճելի խութի շրջանում։ Ըստ բյուրոյի՝ իրենց նավերը նախկինում երբեք այդ տարածքում նման միջոցառումների չեն ենթարկվել։ Դատապարտելով միջադեպը՝ բյուրոն այն որակել է որպես Չինաստանի կողմից իրականացված ագրեսիվ միջամտություն։
Ի պատասխան՝ Չինաստանի առափնյա պահպանությունը հայտարարել է, որ երկու ֆիլիպինյան նավ ապօրինի մուտք են գործել Սուբի և Սենդի Քեյ խութիների մերձակա ջրային տարածք և փորձել անձնակազմ իջեցնել Սենդի Քեյի ափին։
Նշվում է, որ պահպանության ուժերն արձագանքել են՝ կիրառելով մասնագիտական և օրինական վերահսկողության միջոցներ։