Եվրոպա

Թրամփը հայտարարել է, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հետաքրքրություն է հայտնել Վատիկանում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում մայիսի 19-ի երեկոյան։

Թրամփը նշել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ և նրանց տեղեկացրել, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես»։

«Վատիկանը, ի դեմս Հռոմի պապի, հայտարարել է, որ շատ հետաքրքրված կլինի բանակցությունների հյուրընկալմամբ։ Թող գործընթացը սկսվի», - հավելել է Թրամփը։

Նա Պուտինի հետ 2 ժամ տևած իր զրույցն անվանել է «գերազանց»։ 

Reuters-ը նշում է, որ Իտալիայի վարչապետ Մելոնիի գրասենյակը նույնպես հայտնել է ԱՄՆ նախագահի և ԵՄ ղեկավարների միջև հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում Մոսկվայի և Կիևի միջև անհապաղ բանակցություններ սկսելու և Ուկրաինայում արդար ու տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

«Այս առնչությամբ Սրբազան հոր պատրաստակամությունը, հյուրընկալելու բանակցությունները Վատիկանում, դրական է համարվել», - գրված է Մելոնիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Հռոմի պապ Լևոն XIV-ը, որն ընտրվել է երկու շաբաթ առաջ, առաջին ամերիկացին է կաթոլիկների քահանայապետի գահին։ 

Վատիկանը դեռ չի պատասխանել Reuters-ի հարցմանը՝ մեկնաբանել բանակցությունները հյուրընկալելու մասին Թրամփի հայտարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »