Աշխարհ

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

1 րոպեի ընթերցում

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Հերթական մագնիսական փոթորիկն է համակել երկրագունդը մայիսի 17-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը ներկայացրել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնը, որի առաջատար մասնագետներից մեկի գնահատմամբ՝ մոլորակի գեոմագնիսական դաշտը թույլ խախտված վիճակում կմնա մինչև երկուշաբթի։

Նշվում է, որ մագնիսական այս փոթորիկը սկսվել է գիշերը, երբ Երկրի վրա սկսել է անդրադառնալ Արեգակի վրա գտնվող հերթական պսակաձև անցքից ժայթխող արևային քամին։ Դրա հետևանքով առաջացած միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը հանգեցրել է Երկրի մագնիսոլորտում թույլ խմորումների։ Ընդ որում, Երևանի ժամանակով 4։00-ից հետո այդ խանգարումներն ուժեղացել են՝ հասնելով G2 դասի միջին մագնիսական փոթորկի մակարդակի։

Մոլորակը արեգակնային քամու ավելի արագ և խիտ հոսքում կգտնվի մինչև երկուշաբթին ներառյալ։ Նման իրավիճակում Երկրի գեոմագնիսական դաշտն առաջիկա օրերին կգտնվի թույլ խախտված վիճակում, կգրանցվեն հիմնականում թույլ՝ G1 դասի մագնիսական փոթորիկների կարճատև բռնկումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »