Տնտեսություն

Բիթքոյնն իր պատմական առավելագույն արժեքին է հասել՝ ԱՄՆ-ում Stablecoin-ի մասին օրենքի ընդունմանը սպասման ընթացքում

1 րոպեի ընթերցում

Բիթքոյնն իր պատմական առավելագույն արժեքին է հասել՝ ԱՄՆ-ում Stablecoin-ի մասին օրենքի ընդունմանը սպասման ընթացքում

ԱՄՆ-ում Stablecoin-ի մասին օրենքի ընդունման սպասումների խորապատկերում Bitcoin-ի փոխարժեքը մայիսի 21-ին տեղի ունեցած բորսայական առևտրի ընթացքում թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Интерфакс գործակալությունը։

Երևանի ժամանակով 19:50-ին Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.8 տոկոսով՝ հասնելով 108.949 հազար դոլարի։ Առևտրի ընթացքում այն ​​հասել է անգամ 109.497 հազար դոլարի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է պատմության մեջ: Նախորդ ռեկորդն արձանագրվել էր հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը:

ԱՄՆ կոնգրեսի սենատը ձայների մեծամասնությամբ աջակցել է GENIUS Act օրինագծի նոր տարբերակին։ Փաստաթղթով նախատեսվում է սահմանել Stablecoin-երի (ավանդական արժույթներին կապված կրիպտոակտիվների) դաշնային կարգավորում: Օրինագիծը դեռ ենթակա է հետագա քննարկման։ Դրա հեղինակները հուսով են, որ այն կարող է ընդունվել արդեն այս շաբաթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »