Ռուբիոն «եվրաեռյակի» ներկայացուցիչների հետ Ստամբուլում քննարկում է Իրանի և Ուկրաինայի շուրջ իրավիճակը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ստամբուլում հանդիպում է անցկացնում «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։
Բանակցություններին ներկա են Մեծ Բրիտանիայից Ջոնաթան Փաուելը, Գերմանիայից Գյունտեր Սաուտերը և Ֆրանսիայից Էմանուալ Բոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելոգը նույնպես ներկա է բանակցություններին։
Քննարկումների առանցքում են Իրանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոլմաբահչեի նախագահական նստավայրում մասնակցել է Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։