Իրան

Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին և վերջինիս չինացի գործընկեր Լի Լեչենգի միջև Պեկինում տեղի ունեցած հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման կարևորությունը։ 

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվականը՝ մանրամասնելով, որ Սաթար Հաշեմին Պեկին է այցելել իր չնացի գործընկերոջ հրավերով։

Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են երկկողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ արհեստական ​​բանականության, արդյունաբերական խելացիացման, կապի ենթակառուցվածքների զարգացման և մարդկային ռեսուրսների վերապատրաստման ոլորտներում։ 

Հաշեմին Չինաստանը բնութագրել է որպես Իրանի ռազմավարական գործընկեր և դաշնակից՝ ընդգծելով կապերի խորացման անհրաժեշտությունը 2024 թվականի հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հանդիպումից հետո։ 

Լի Լեչենգն, իր հերթին, ընդգծել է չին-իրանական պատմական և բարեկամական հարաբերությունները՝ Իրանին անվանելով տարածաշրջանային ամենակարևոր գործընկերներից մեկը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »