Թուրքիա

Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։

Երկու նախագահների հանդիպումն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մամուլի համար փակ ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։

Զելենսկիի և Էրդողանի երկկողմ հանդիպումից հետո կկայանա նաև պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում։

Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները պետք է տեղի ունենան օրվա երկրորդ կեսին։ Ըստ BBC-ի՝ ուկրաինական պատվիրակության կազմը դեռ վերջնական չէ։ Զելենսկին, որպես պատվիրակության նախագահ, կարող է ցանկացած պաշտոնյայի ուղարկել Ստամբուլ։ Այժմ ուկրաինական պատվիրակության բոլոր անդամներն Անկարայում են՝ Էրդողանի հետ հանդիպմանը։

Թուրքիայում մայիսի 15-ին մի քանի իրադարձություն է տեղի ունենում։ Բացի Անկարակում անցկացվող հանդիպումից, Անթալիայում հանդիպում է կայացել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Իսկ Ստամբուլում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաները՝ ուղիղ բանակցություններ անցկացնելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »