Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

2 րոպեի ընթերցում

Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ քննարկումներում Իրանը շարունակում է զգուշավորություն պահպանել՝ հաշվի առնելով «պատմական նախադեպը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունների ու գործողությունների միջև արձանագրված անհամապատասխանությունները՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ծայրահեղ զգոնության կեցվածք ընդունել», - գործակալությանը հայտնել է Բաղային։ 

Արձագանքելով այն պնդումներին, թե երկու երկրների միջև անուղղակի բանակցությունները կանգնել են փակուղու առջև՝ խոսնակը նշել է, որ բանակցային գործընթացում տատանումները նորմալ են, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև քննարկումները բախվում են հետագա խոչընդոտների՝ տասնամյակների անվստահության պատճառով։

Բաղային հավելել է, որ Օմանի արտաքին գործերի նախարարությունը, հանդես գալով որպես միջնորդ, երկու կողմերի հետ խորհրդակցելով վերջնականացնում է բանակցությունների հինգերորդ փուլի շուրջ պայմանավորվածությունները. հաջորդ հանդիպման ժամանակն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ։

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ բանակցությունների ընթացքում չի քննարկվում Իրանի միջուկային ծրագրի կասեցումը։

«Մեր միջուկային ծրագիրն, անշուշտ, լրջությամբ կշարունակվի», - ասել է նա։ 

Իրան-ԱՄՆ բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել Օմանի մայրաքաղաք Մասկատում մայիսի 11-ին։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Հայերեն Русский

Երևանում ավտոբուսի վթարից տուժածները բժշկական օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել, բուժօգնություն շարունակում է ստանալ մեկ անչափահաս. ԱՆ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներին

Նիկոլ Փաշինյանը և Բարտ դը Վեվերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման հարցեր

Գանձաքարի դպրոցն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնովին վերակառուցվել է և նոր շունչ ստացել

Մակրոնն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Թրամփը համարում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում դպրոցներ են վերակառուցվում

Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Մելանի Ջոլիին Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ ԱԳ նախարարին

OSZAR »