Թուրքիա

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե։ 

Ստամբուլում բանակցությունների ընթացքում պատվիրակությունները շփվել են ռուսերենով։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների` Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները չեն ավարտվել, կողմերը դադար են վերցրել։

Մայիսի 16-ին Ստամբուլում երեք տարվա ընդմիջումից հետո մեկնարկել էին ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները` Թուրքիայի մասնակցությամբ։ Մոսկվայի, Կիևի և Անկարայի ներկայացուցիչների հանդիպումը նախագահել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Հանդիպման սկզբում նա հանդես էր եկել ողջույնի խոսքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »