ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կքննարկեն հրադադարի հարցը
1 րոպեի ընթերցում

Մոսկվան և Կիևը անմիջապես կսկսեն բանակցություններ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության դադարեցման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 19-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ՝ կրակը դադարեցնելու և, ինչն ավելի կարևոր է, պատերազմը դադարեցնելու համար», - գրել է Թրամփը Truth Social-ում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։