Երևանը հերքել է Բաքվի մեղադրանքները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի հերթական կեղծ մեղադրանքը, թե հայկական զինված ուժերը իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։