Մարզեր

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ

2 րոպեի ընթերցում

Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 36 հազար մանրաձուկ

 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի տարածքում    գտնվող Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարանում  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի, ինչպես նաև Alltech Coppens ընկերության Alltech Coppens Aqua Centre  գիտահետազոտական կենտրոնի համագործակցությամբ, կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպվել էր «Ձկնաբուծությունը Հայաստանում. 2025 թվականին» խորագրով աշխատաժողով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարճաղբյուրի մանրաձկան արտադրության գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, միջոցառումն ուղեկցվել է նաև Սևանի իշխանի մանրաձկան՝ Սևանա լճի էկոհամակարգ բացթողնման արարողությամբ․ Սևանա լճի էկոհամակարգ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 23,8 գրամ կշռող շուրջ 36 000 մանրաձուկ՝ :

Մանրաձկան բացթողնման գործընթացին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի  խորհրդական Սևակ Խլղաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի կողմից ձևավորված մանրաձկան բացթողնման գործընթացները համակարգող աշխատանքային խմբի անդամները,  շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »