Իրավունք

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է համարում կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Մանասյանը նշել է, որ այս խնդիրն առաջին անգամ բարձրաձայնվել էր նախորդ տարի ՄԻՊ-ի տարեկան հաղորդման ժամանակ՝ որպես համակարգային բնույթի խիստ մտահոգիչ երևույթ։

«Նախորդ տարի հատուկ վերլուծություն էինք սկսել իրականացնել դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց թվի առնչությամբ, և մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին կալանքի տակ գտնվող անձինք էին, նույն արդյունքները շարունակում ենք ունենալ նաև այժմ, ինչը միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է»,-հայտարարել է Մանասյանը։ 

ՄԻՊ-ի խոսքով՝ այս տարվա տարեկան հաղորդման համատեքստում ևս արձանագրում են, որ նախորդ տարում նշված խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »