Պատգամավորն առաջարկում է խրախուսել սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը կրճատված զինծառայության կամ վճարովի այլընտրանքի հնարավորությամբ

2 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է, որպեսզի ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող արական սեռի անձինք հնարավորություն ունենան մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքին հասնելը ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ անցնելով կրճատված ժամկետով ծառայություն կամ դրա փոխարեն պետական բյուջե վճարելով օրենքով սահմանված գումար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում Սարգսյանը նշեց, որ առաջարկն ուղղված է հատկապես Վրաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայ համայնքի երիտասարդներին, որոնք, ապրելով Հայաստանում, մնում են օտարերկրյա քաղաքացիներ և չեն ենթարկվում պարտադիր զինվորական ծառայության։ 

«Նրանց մեծ մասը ցանկանում է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սակայն սպասում են մինչև 27 տարեկանը լրանա, որպեսզի 2 տարի չծառայեն ։ Առաջարկում եմ այդ քաղաքացիներին հնարավորություն տալ քաղաքացիություն ստանալու պահին ծառայել մեկ տարի կամ վճարել սահմանված գումարը։ Այդ միջոցները կուղղվեն բանակի կարիքներին, իսկ մենք կստանանք լրացուցիչ զորակոչիկ կամ պահեստազորային»,-նշեց պատգամավորը։ 

Սարգսյանը նաև ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ 2020–2024 թվականների ընթացքում 8721 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից մինչև 18 տարեկանը։ Նույն ժամանակահատվածում շուրջ 42,000 արական սեռի անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն նրանցից միայն մոտ 7 տոկոսն (3000 մարդ) է դա արել մինչև 27 տարեկանը։ 

«Գերակշիռ մասը սպասում է, որպեսզի իրենց 27 տարին լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաև կխրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չսպասեն մինչև իրենց 27 տարին լրանալը, քանի որ հաճախ, եթե մենք այդ հնարավորությունը չտանք, 28 տարի լրանալուց հետո հնարավոր է այդ ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ վերանա»,- եզրափակեց Սարգսյանը։ 

Հայերեն

Գևորգ Պապոյանն Արագածոտնի մարզում ծանոթացել է կարկուտի հետևանքով կրած վնասներին

Վերին Պտղնի գյուղում այրվել է տան տանիք

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հրատարակած «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրությունը ներկայացնում է հանրությանն անծանոթ հերոսական դրվագ

Իսահակյանն ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ. վարպետի տուն-թանգարանում բացվեց «Իսահակյանի ոդիսականը» ցուցադրությունը

Սուբվենցիան ծրագրի շրջանակներում Ախուրիկում բացվեց մանկապարտեզ

Իրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտում

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Եվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի Կոբախիձե

Վավերագրող հայացքը. Վանո Խոջաբեկյան 150

Վանաձորի պատկերասրահի մոտակայքում այրվել է շինություն․ 1 քաղաքացի հոսպիտալացվել է

OSZAR »