Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա հանգամանքներում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 7-ին ընդունված զեկույցում։

Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել 367 եվրապատգամավոր, դեմ՝ 74, ձեռնպահ է մնացել 188-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջերս տեղի ունեցած խաղաղ զանգվածային ցույցերի կոշտ ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը հապճեպ զանգվածային դատական գործընթացների միջոցով՝ առանց քրեական իրավախախտումների որևէ ապացույցի», - նշվում է Եվրախորհրդարանի կոմյունիկեում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, «թուրքական կառավարությունը չի կարողացել վերացնել ժողովրդավարության հիմնարար թերությունները», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանություններն իրենց գործողություններով «երկիրն էլ ավելի են հրում դեպի լիովին ավտորիտար մոդել»։ 

Զեկույցում ասված է, որ ԵՄ-ին անդամակցությունը կախված է անդամակցության որոշակի չափանիշների կատարումից, ինչպիսիք են «կայուն ինստիտուտները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնություններին հարգելն ու նրանց պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի պահպանումը և համապատասխանությունը ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը»։

«Սրանք բացարձակ չափանիշներ են, այլ ոչ գործարքային ռազմավարական նկատառումների կամ բանակցությունների ենթակա հարցեր», - հիշեցնում են ԵՄ-ի խորհրդարանականները՝ շեշտելով, որ ԵՄ-ին անդամակցության չափանիշները ենթակա չեն քննարկման։

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ի ինստիտուտներին և միության անդամ պետություններին շարունակել աշխատել «ավելի սերտ, ավելի դինամիկ ու ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ շեշտը դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության և տարածաշրջանային կայունության վրա»։

1999 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Թուրքիային ճանաչեց որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր։ 2005 թ. հոկտեմբերին սկսվեցին բանակցությունները Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ։ 2018 թվականին ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ բանակցությունները կասեցված են։ 

Հայերեն English Русский 简体中文

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տրանսպորտային միջոցների բաղադրիչների գողությունների համար պատիժը խստացնելու նախագծին

Անհետ կորած 2-ամյա փոքրիկի որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյա է ձերբակալվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման դեպքերը՝ մեկ ամսվա կտրվածքով

Թրամփը կարող է հրաժարվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից, եթե առաջընթաց չլինի

Ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը

ՄԱԿ-ի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարները մուտք են գործել Գազայի հատված

Երևանի փոխքաղաքապետը ներկայացրեց, թե ինչ տարբերակներով է հնարավոր կատարել աղբահանության վճարները

Աշխարհի տարբեր երկրների երեխաների՝ «Խաղաղություն» թեմայով ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանում

OSZAR »