Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Արձագանքելով այս հաղորդագրությանը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել հարգել անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների գործունեությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա ռումբի սպառնալիքի մասին և կոչ է արվում առաքելության բոլոր աշխատակիցներին «խուսափել այս վայրերից՝ մինչև հետագա ծանուցում»։

Ըստ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության՝ երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կողմից տրված նախազգուշացմանը՝ շեշտելով, որ ՊԱԾ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության վրա։

«Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին հարգել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։

Հայերեն English Русский

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Երևանում կայացավ ավստրուհի Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Նեմեսիս» գործողության մասին գրքի շնորհանդեսը

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու գործընթացի մասին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

ԱՄՆ ԿՀՎ կենտրոնակայանի մոտ տեղի է ունեցել հրաձգություն. կա վիրավոր

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

«Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում». Նունե Ալեքսանյանի գիրքը հետաքրքիր դրվագներ կբացահայտի ռեժիսորի կյանքից

ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԺ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ու օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության հարցեր

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է

Չինաստանն ու Ֆիլիպինները միմյանց են մեղադրում են Հարավչինական ծովում տեղի ունեցած միջադեպի համար

OSZAR »