Փաշինյանի՝ Մարսելում առանձնատուն գնելու մասին լուրը կեղծ է, այն տարածող կայքը՝ անհայտ. Փաստերի ստուգման հարթակ
1 րոպեի ընթերցում

Վերջին երկու օրերի ընթացքում հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածվում է մի տեղեկություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Մարսել քաղաքում «շքեղ առանձնատուն» է գնել՝ 3.1 մլն եվրոյով։ Ֆրանսալեզու հոդվածում, մասնավորապես, նշվում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ լուրերի, 3.1 միլիոն եվրո արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել Մարսելում»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փաստերի ստուգման հարթակի» հրապարակման մեջ ասվում է, որ հոդվածում շարունակվում է ենթադրությունների շարքը ու նշվում, որ «Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) միջոցները, հնարավոր է, անօրինական կերպով ուղղվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործմանը»։ Նաև նշվում է, որ Փաշինյանին Մարսելում տուն գնելու համար «հնարավոր է նպաստել է» Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս տեղեկության տարածման աղբյուրը, բովանդակությունը և պարզել, որ այն փաստահեն չէ, հիմնված է ենթադրությունների վրա, հետևաբար՝ կեղծ է, իսկ տարածող կայքը՝ անհայտ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։