Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նախագահ ընտրվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նախագահ ընտրվելու առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ սիրելի գործընկեր Անալենա Բերբոքին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու առթիվ և նրան հաջողություններ եմ մաղթում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի այս կարևոր տարում։ Անհամբեր սպասում եմ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրված Բերբոքին աջակցելուն՝ ՄԱԿ-ն ավելի ուժեղ և բազմակողմանի դարձնելու հարցում»,- գրել է Միրզոյանը։ 

Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Անալենա Բերբոքը հունիսի 2-ին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի նախագահ։ Բերբոքն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ, նրան աջակցել է 167 պետություն։ 

Քվեարկությունից հետո նա շեշտել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը որոշիչ կլինի համաշխարհային կազմակերպության համար, քանի որ այն հսկայական քաղաքական և ֆինանսական ճնշման տակ է: Բերբոքը խոստացել է դռները միշտ բաց պահել բոլորի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »