Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարի հետևանքով 12 անձ տեղափոխվել է հիվանդանոց. կա զոհ
2 րոպեի ընթերցում

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել է 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում է համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ 27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպվում է սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան;
Նախարարը նույն գրառման մեջ անդրադարձել է նաև մեկ այլ՝ Վանաձորում տեղի ունեցած վթարին՝ նշելով, որ տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել է Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում;
Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 08:05 սահմաններում Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը․ «Opel» մակնիշի ավտոմեքենյում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։34-ին, մարվել՝ 08։47-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տվյալների 12 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, «Opel» մակնիշի ավտոմեքենայում կա 1 զոհ։