Քաղաքականություն

Աշխատանքներ են տարվում Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կնքելու համար

1 րոպեի ընթերցում

Աշխատանքներ են տարվում Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կնքելու համար

Հայաստանի և մի շարք եվրոպական այլ երկրների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ երկկողմ փաստաթղթեր կնքելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Նա հիշեցրեց՝ Ֆրանսիայի հետ Հայաստանն աշխատում է ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման ուղղությամբ: Այս տարվա մարտին Հայաստանն ու Նիդերլանդները ստորագրել են նման մի փաստաթուղթ՝ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր: 

«Մի շարք եվրոպական այլ երկրների հետ նույնպես երկկողմ նման փաստաթղթերի կնքման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,–ասաց Կոստանյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »