Իրավունք

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրի արբիտրաժային փորձին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է Սինգապուրի արբիտրաժային փորձին

Աշխատանքային–ճանաչողական այցով Սինգապուրում գտնվող բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում է նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, հանդիպել է Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի գործադիր տնօրեն Գլորիա Լիմին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի, Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնը (SIAC) միջազգային վեճերի լուծման առաջատար հաստատությունների կենտրոնական հարթակ է։ Ներկայացնելով Արբիտրաժային կենտրոնի գործառույթները՝ գործադիր տնօրենը շեշտել է, որ այն տրամադրում է ժամանակակից լսարանային և տեխնոլոգիական լուծումներ արբիտրաժային լսումների, միջնորդությունների և այլ ADR (Alternative Dispute Resolution) միջոցառումների համար՝ միավորելով առաջատար իրավաբանական ընկերությունները, արբիտրաժային պալատներն ու օժանդակ ծառայությունները մեկ վայրում։ 

Ըստ աղբյուրի՝ հայ պատվիրակները հետաքրքրվել են միջազգային վեճերի լուծման ոլորտում քաղաքականության ձևավորման և զարգացման օրակարգով։ Զրույց է ծավալվել երկկողմ և բազմակողմ ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունների, համատեղ միջոցառումների, ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »