ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը:
Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը նաև կարևորել է ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերի շարունակականությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: