Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54 հազարի

Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը մոտենում է 54 հազարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը, մասնավորապես վերջին 24 ժամվա ընթացքում  հիվանդանոցներում գրանցվել է 38 զոհ, ինչպես նաև 204 վիրավոր: 

Հաղորդագրության համաձայն՝ նշված վիճակագրությունը չի ներառում Հյուսիսային Գազայի  հիվանդանոցների տվյալները՝ պայմանավորված դրանց հասանելիության խնդրով:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 53 հազար 939-ի, իսկ վիրավորներինը՝ 122 հազար 797-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »