Միացյալ Նահանգներ

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը

1 րոպեի ընթերցում

Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը, երբ քննարկումն իրավահավասար պայմաններում լինի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«(Խմբ.՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի վարչակազմը ցանկություն ունի վերականգնել ռազմավարական երկխոսությունը։ Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ հենց մեր հարաբերությունների հիմնական բաղադրիչները, որոնց վրա դրանք հիմնված են, համապատասխանեցվեն ռազմավարական կայունության շուրջ իրավահավասար բանակցություններ վարելու սկզբունքներին, մենք պատրաստ կլինենք նման բանակցությունների վերսկսմանը։ Դեռևս պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն», - ասել է նա՝ հունիսի 9-ին հանդես գալով «Ապագայի ֆորում-2050»-ում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »