Հայաստան

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է

Մինչև 2025 թվականի հունիսի 2-ը ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: 

«Վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև  2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »