Միացյալ Նահանգներ

Պեսկովը հաստատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շուրջ ընթացող բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Պեսկովը հաստատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակման շուրջ ընթացող բանակցությունները

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկումներ են անցկացնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև «ինը ինի դիմաց» բանտարկյալների փոխանակման շուրջ, ինչպես համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, համապատասխան կապերը հաստատվում են համապատասխան գերատեսչությունների միջոցով», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Հնարավոր ժամկետների վերաբերյալ պարզաբանող հարցին ի պատասխան՝ Պեսկովը նշել է. «Ժամկետներ հայտնի չեն»։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ մայիսի 19-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են «9 9-ի դիմաց» բանտարկյալների նոր փոխանակմանը։ 

«Նշվել է երկու երկրների ձերբակալված քաղաքացիների  փոխանակման մասին։ Սա կարևոր մարդասիրական գործողություն է», - նշել էր նա։ 

Ուշակովի խոսքով՝ վերջին ամիսներին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են իրականացվել։ 

«Նախագահները նշել են, որ ներկայում մշակվում է մեկ այլ փոխանակում՝ «9 9-ի դիմաց»», - ասել էր Ուշակովը։

Reuters-ի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնն արդեն Մոսկվային է տրամադրել Ռուսաստանում բանտարկված ինը ամերիկացիների ցանկը, որոնց Վաշինգտոնը ցանկանում է վերադարձնել։

Երկու երկրների միջև նախորդ փոխանակումը տեղի է ունեցել ապրիլին Աբու Դաբիում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »