Աշխարհ

ՆԱՏՕ-ն Ուկրաինային հրավիրել է Հաագայի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Ուկրաինային հրավիրել է Հաագայի գագաթնաժողովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինային հրավիրել է Հաագայում դաշինքի գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ռյուտեն հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների՝ հունիսի 5-ին կայանալիք հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Times Radio-ն։

«Ես Ուկրաինային հրավիրել եմ գագաթնաժողովին», - ասել է Ռյուտեն՝ չպատասխանելով այն հարցին՝ արդյոք Ուկրաինան կհիշատակվի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, բայց ընդգծել է, որ այդ թեման կքննարկվի: 

Ռյուտեն նաև հայտնել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ներկա է լինելու հունիսի 4-ին Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի ՊՆ ղեկավարների հանդիպմանը: Բացի այդ, հունիսի 5-ին, Ռյուտեի խոսքով, տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։

Ռյուտեն նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Ուկրաինայի անշրջելի ուղին դեռ ուժի մեջ է, սակայն իրենք Կիևին «երբեք չեն խոստացել, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը կլինի խաղաղության կամ հրադադարի համաձայնագրի մի մաս»։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշնակիցներն Ուկրաինային այս տարի խոստացել են 20 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, և ապագայում կհայտարարվի ավելի շատ օգնության մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »